«ԱՊԱԳԱ» կոնսորցիում

Գերմանացիներն իրենց ազգային խնդիրները լուծեցին մեքենաշինությամբ, անգլիացիները` նավատորմով,  ռուսները` զենքով, հրեաները` սփյուռքում ապրող մեծահարուստ հրեաների ներդրումների, ազգային տուրքի և արյան գնի հաշվին, իռլանդացիները` ԱՄՆ-ի իռլանդացիների խոշոր ներդրումների հաշվին:

Աշխարհում ապրում է  մոտ տասերկու  միլիոն հայ. մոտ մեկ և կես միլիոն՝ ԱՄՆ-ում, մոտ մեկ միլիոն՝  ԵՄ-ում, մոտ երեք միլիոն՝ ՌԴ-ում և միայն մոտ երկու միլիոն՝  ՀՀ–ում, ովքեր բացառիկ հնարավորություն ունեն կարճ ժամանակում Հայաստանը դարձնել աշխարհի լավագույն  պետություններից մեկը։

«ԱՊԱԳԱ» կոնսորցիումը բաց բաժնետիրական ընկերություն է, որը նպատակ ունի մտահոգ և խանդավառ հայության նվազագույն միջոցների կուտակման և հայակենտրոն ծրագրերի միջոցով լուծել մեր առջև ծառացած հսկայական տնտեսական խնդիրների մի մասը և իրականացնել տնտեսական գործունեություն` շահույթ ստանալու նպատակով։

Մենք  ունենք հստակ սոցիալական ուղղվածություն և առաջին հերթին կենտրոնանալու ենք հասարակության այն շերտերի վրա, որոնք գտնվում են սոցիալական ծանր վիճակում։ Կոնսորցիումի գործունեության հիմնական ոլորտը շինարարական արդյունաբերությունն է, գիտահետազոտական աշխատանքները, տեղեկատվական տեխնոլոգիաները:


ՄԵՐ  ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հայության կայացած միջին շերտի և «ԱՊԱԳԱ» Կոնսորցիումի անմիջական մասնակցությամբ լուծել հայության առջև ծառացած տնտեսական խնդիրները:  Կոնսորցիումին առանց որևէ սահմանափակման կարող են անդամակցել բոլոր հայկական կազմակերպություններն ու անհատները։ Կոնսորցիումն իր մասնաճյուղերն է ունենալու ԱՄՆ-ում, ՌԴ -ում, ԵՄ-ում, ՀՀ-ում և Միջին ու Մերձավոր Արևելքում:


ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Խթանել ՀՀ տարածքում շինարարական արդյունաբերության ոլորտը  և  հայկական  արտադրանքի սպառումը  մասնավորապես վճարունակ երկրներում:

Նպաստել աշխարհի հայաշատ օջախներում ձեռնարկությունների ստեղծման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որոնք տեղում կսպասարկեն հայ համայնքներին և կնպաստեն համայնքային կառույցների ֆինանսական կայացմանը:

Կոնսորցիումի կապիտալը ներդրվելու է  միայն հայակենտրոն  գործարար ծրագրերում:


ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԿԱՊԻՏԱԼԸ

Կոնսորցիումի կապիտալը ձևավորվում է  վաճառված բաժնետոմսերի գումարից և այլ ֆինանսական աղբյուրներից: Կոնսորցիումի 49 % բաժնեմասը բաժնետոմսերի և այլ արժեթղթերի  ձևով կվաճառվի շուկայում:

Մեկ բաժնետոմսի արժեքը  սահմանվում է 100$, մեկ անվանական բաժնետոմսինը՝ 500$:

ՀՀ-ում ապրող և պաշտոնապես աղքատ ճանաչված հայերին տրամադրել մեկ 100$ արժողությամբ բաժնետոմս` վճարունակ դառնալու պարագայում բաժնետոմսի գինը հատուցելու պայմանով:

Յուրաքանչյուր հայ իրավունք ունի  դառնալ կոնսորցիումի բաժնետեր, գործատեր, պատվիրատու և կատարող:


ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Կոնսորցիումի կառավարումը, ըստ մշակված կանոնակարգի,  իրականացնում է ԲԲԸ հիմնադիր անդամներին պատկանող 51% բաժնեմասի ներկայացուցիչների խորհուրդը։


Կոնսոցիումի հիմնադիրները ազգությամբ հայեր են, իրավաբանական և ֆիզիկական անձինք ՝ տարբեր երկներից։

1 Արմեն Բարսեղյան ԱՄՆ, Լոս Անջելես գործարար
2 Վահե Մեսրոպյան ԱՄՆ, Լոս Անջելես ծառայող
3 Սահակ Միքայելյան ԱՄՆ, Լոս Անջելես ծառայող
4 Սերոբ Դարբինյան Նիդերլանդներ,Նայկերկ նկարիչ
5 Արայիկ Վարդանյան ՌԴ, Մոսկվա անհատ ձեռներեց, իրավաբան
6 Կարեն Վարդանյան ՌԴ, Վորոնեժ անհատ ձեռներեց
7 «ՍԱԱԲ» ՍՊԸ ՌԴ, Բրյանսկ ձեռնարկություն
8 Սարգիս Սարգսյան ՌԴ, Մոսկվա հասարակական գործիչ
9 Արամ Մկրտչյան ԳԴՀ, Մայնց գործարար
10 Տիգրան Բագրատունի ԳԴՀ, Քյոլն ծառայող
11 Լարիսա Հովհաննիսյան Իսպանիա, Մադրիդ ծառայող
12 Կարինե Հայրապետյան ԳԴՀ, Մայնց ԳՀՄԱ ԵՄ պատասխանատու
13 Սիրեկան Մարտիրոսյան ՀՀ, Աբովյան ծառայող
14 Դավիթ Ալեքսանյան ՀՀ, Երևան ՀԿ նախագահ
15 Տիգրան Ռշտունի ՀՀ, Երևան լրագրող
16 «Շուշի» հիմնադրամ Արցախ Հասարակական կազմակրեպություն
17 «Նոյ Տրեյդ» ՍՊԸ ՀՀ, Աբովյան ձեռնարկություն
18 Ազատ Սարգսյան ՀՀ, Երևան գիտությունների թեկնածու
19 «ԱԿՏՈՒԱԼ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ ՀՀ, Գյումրի ձեռնարկություն
20 Գևորգ Նուրումյան Ֆրանսիա, Փարիզ ծառայող
21 Արմեն Սեդրակյան ՀՀ, Երևան գիտությունների թեկնածու

ԲԱԺՆԵՏԵՐ

Բաժնետեր կարող է դառնալ ցանկացած հայ, ով կգնի բաժնեմաս, կստանա հավաստագիր և որպես բաժնետեր կգրանցվի կոնսորցիումի գրանցամատյանում (ռեեստորում)։

Կոնսորցիումը հազար (մեկ հազար) հատ 100 դոլար արժողությամբ (ընդհանուր` հարյուր հազար ԱՄՆ դոլար արժեքով) բաժնետոմս է հատկացնում հայ մտավորականներին և ազատամարտիկներին` անկախ իրենց բնակության վայրից։

Ստեղծվում է 40 աշխատանքային հարթակ՝ մեկ միլիոն դոլար ընդհանուր կապիտալով։

Աշխատանքը նախատեսված է 18-65 տարեկան յուրաքանչյուր անձի համար, ով ունի մասնագիտական որակավորում ըստ Կոնսորցիումի ոլորտների, տիրապետում է  համակարգչին, հայերեն, անգլերեն, ռուսերեն կամ որևէ մեկ այլ լեզվի


ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ․

  1. Մեկ բաժնետոմսը` 100 դոլար, տարեկան 12 % եկամտաբերություն։
  2. Անվանական բաժնետոմսը` 500 դոլար, տարեկան 12 % եկամտաբերություն։
  • ՀՀ տարածքում իրականացվում է համաձայն «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերություն արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոնների։
  • ԱՄՆ, ՌԴ, ԵՄ տարածքներում բաժնեմասի վաճառքն իրականացվում է տվյալ երկրում գործող օրենքների համաձայն, «ԱՊԱԳԱ» կոնսորցիումի կայքի միջոցով։
  • Այլ երկրներում բաժնետոմսերի առք ու վաճառքն իրականացվում է միայն «ԱՊԱԳԱ» կոնսորցիումի կայքի միջոցով։

Բաժնետոմսերի վաճառքից գոյացած գումարը և այլ ֆինանսական հոսքերը կուտակվում են Գերմանիայում։


ԲԱԺՆԵՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ․

Բաժնետերն իր բաժնեմասը կարող է տնօրինել ըստ իր ցանկության. վաճառել, նվիրել կամ օտարել։

Բաժնետերն իրավունք չունի օտարել կամ վաճառել կոնսորցիումի կողմից բաժին ստացած բաժնետոմսը։

Բաժնետոմսը նա կարող է կամ հետ վերադարձնել, կամ փոխանցել իր ժառանգներին։


ՆԵՐԴՐՈՒՄ․

  1. Ներդրողը ֆինանսական միջոցը չի կարող վերցնել շուտ, քան՝

Ա) առաջին տարում մեկ տարվա կտրվածքով 1 անգամ 365 օրը լրանալուց հետո։ Տարեկան հաշվետվության հանձնման պահից տասը օրվա ընթացքում։

Բ) երկրորդ և մնացած տարիներին 200 օր լրանալուց հետո տասն օրվա ընթացքում։

  1. Ներդրողների համար թողարկվում է պարտատոմսեր (օբլիգացիաներ):
  2. Պարտատոմսերի ժամկետայնությունը կբաժանվի 3 հիմնական խմբի.

365 օր կամ մեկ տարի

730 օր կամ երկու տարի

1095 օր կամ երեք տարի

http://apaga.panarm.info/