Շիրակի պետական համալսարանում ձևավորվել է «Իմ համալսարանը» շարժում․ նպատակները
ՇՊՀ-ի առողջ և իրական ներուժի՝ մեծամասնության, իրացման այլընտրանք չունեցող ուղղությունը, որտեղ մերժվում է հինը և հստակ ուրվագծվում ՀԱՆՈւՆԸ.
Շիրակի պետական համալսարանում ձևավորվել է «ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ» դասախոսական և ուսանողական շարժումը, որի նպատակն է.
- Համալսարանում ակադեմիական միջավայրի վերահաստատումը՝ նեղանձնային պայքարի մերժում, համալսարանի իրական առաքելության վերհաստատում,
- Դասախոսա-ուսանողական ներուժի համախմբումը «ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» ապագայի,
- Համալսարանի զարգացման հեռանկարի ուղղված սպասման գնահատումը:
«ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ» շարժման գործունեության «ճանապարհային քարտեզը».
— Նախաձեռնող խմբի համալրում դասախոսներով և հատկապես ակտիվ, աշխատասեր ուսանողներով
— ՇՊՀ զարգացման հայեցակարգի ընդհանուր գնահատում – Ծրագրի առաջին փուլ
— Դասախոսական և ուսանողական ներուժի համախմբում – աշխատանքային խմբերի ձևավորում՝ իրականացնելու համար նպատակային աշխատանքներ
- Խորքային հետազոտության իրականացում – ծրագրի երկրորդ փուլ
- Բոլորի (դասախոսներ, ուսանողներ (նաև ապագա), հիմնադիր, գործատուներ) ընդունելի ծրագրի ստեղծում – համընդհանուր արժեքի ստեղծում: