«Ոճիր ու պատիժ»․ նախկին ոստիկանն անելանելի վիճակում է

«Միթե ես ոճիր եմ գործել, որ 1994թ., երբ 19-20 տարեկան էի, որոշեցի դառնալ ոստիկան՝ ընտրելով ճիշտ ու հարգանքի արժանի ճանապարհ, ո՛չ, իհարկե:

Միթե սխալ էր իմ որոշումն հագնել համազգեստ ու հպարտանալ նրանով ու արժանապատիվ աշխատանքով, ո՛չ, իհարկե:

Ես իրավունք չունեմ մեղադրելու ինչ-որ մեկի դրա համար: Ծառայելով երկրիս, ապրելով արժանապատիվ, օրինակելի կատարելով իմ ծառայողական պարտակաությունները, 20 տարի նվիրվելով մի գործի, որն համարել եմ ճիշտ ու արժանապատիվ՝ միթե ես ոճիր եմ գործել, որ պատժվեմ, ո՛չ, իհարկե:

Բազմիցս արժանացել եմ խրախուսանքի բարեխիղճ ծառայելու համար, պատժվել թույլ տված սխալի համար, ուղղելուց հետո՝ նորից խրախուսվել․ մարդ արարածն սխալական է միշտ:

Հիմա ինչու՞ եմ չգործած մեղքի համար պատժվում: Ծառայության ընթացքում կատարված դեպքի պատճառով, որտեղ կար իմ մեղքը, նաև հիվանդացա դիաբետով։ Բուժվելով ստրես կենտրոնում՝ անցա կենսաթոշակի։

Հիմա ինձ համարում եմ աշխատունակ անձ, սակայն ուր գնում եմ, ում դիմում եմ, աշխատանք չեն տալիս․ ինչու՞, միթե ոճիր եմ գործել ու պատժվում եմ։

Դիմում եմ հիվանդանոց, տեղեկանք չեն տալիս, որ առողջ եմ՝ մատնանշելով դիաբետը։ Ասում եմ․ «Ուղարկեք, կարգ (հաշմանդամության խումբ – խմբ) ստանամ», ասում են՝ դիաբետի համար կարգ չեն տալիս։ Ասում եմ․ «Գրեք՝ պրակտիկ առողջ», պատասխանում են՝ իրավունք չունեն: Դիմել եմ սոցապ նախարարություն (Սոցիալական ապահովության պետական ծառայություն խմբ), լռում են:

Անգամ բանվոր աշխատելու համար ծանոթ է պետք։ Ես ապրում եմ 63000 դրամ կենսաթոշակով, որն կոմունալ և վարկ եմ մուծում,  միայն վերցրել եմ, որ մի կերպ հոգամ ընտանիքիս կարիքները:

Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, որդիս դիմային նևրոզ ունի, կինս վարիկոզ ունի, հայրս դիսպանսեր հիվանդ է, մայրս ցմահ 2-րդ կարգի հաշմանդամ է, կիսակույր, ունի սրտի ստենդավորման կարիք, ես էլ գումար չունեմ։ Ուզում են մի գումար (ստենդավորման համար – խմբ), որը չեմ կարող գտնել ոչ մի տեղից ու վարկ էլ չեն տա, քանի որ թաղած եմ վարկերի տակ։ Ծնողներիս 70000 դրամ կենսաթոշակը հազիվ դեղի է հերիքում։

Ես աշխատանք եմ ուզում, օգնեք աշխատանք գտնել ու որոշակի օգնություն, եթե հնարավոր է: Կներեք նամակիս համար: Դիմել եմ նաև Մայր աթոռ,  լռում են: Ուր գնալ, ում դիմել, մերժում լսել նորից, քանի որ ես ոստիկան եմ եղել, իսկ ոստիկանն երբեք նախկին չի լինում: Կներեք ինձ, ստիպված եմ գրում Ձեզ»:

ՀՀ Ոսիկանության թոշակառու,
Ոստիկանության ավագ Վարդան Խաչիկի Կարապետյան
ք․ Աշտարակ, Զորավար Սմբատ 35, հեռախոս՝ 098031824


«Դիմումներ, բողոքներ, առաջարկներ» բաժնում հրապարկվում են մեզ ուղարկվող նամակները, դրանցում ներկայացված մտքերը, փաստերն ու փաստարկները հեղինակի տեսակետն է ու կարող է չհամապատասխանել խմբագրության դիրքորոշման հետ։