Էլեկտրաէներգիա հավելավճարի հիմքով տեսուչների կողմից ծեծած քաղաքացին արդար դատավարություն է պահանջում

Ներկայացնում ենք էլեկտրաէներգիայի հավելավճարի պատճառով քաղաքացի Էդուարդ Հինյանի հետ կապված դեպք և դրան հետևած իրադարձությունների մանրամասնությունները։

«2016թ. ապրիլի 25-ին նկատում ենք, որ հոսանքի ցուցմունքը շատ է գրված. այն դեպքում, երբ ձմռան բոլոր ամիսներին առավելագույնը վճարել ենք 20,000 դրամ, իսկ մարտին, երբ համեմատաբար տաք է եղել, ցուցմունքը գրվել է 30,000 դրամ:

Երբ իմ կողմից հարցը արծարծվեց Ջրվեժ համայնքի հոսանքի տեսուչին` ասելով, որ քսան հազար դրամ եմ մուծելու, մնացածը իրենք պետք է մուծեն, տեսուչը հարցրեց, թե արդյոք ես տանն եմ, թե ոչ: Ասեցի, որ տանն եմ, նրանք էլ, թե՝ «Հեսա գալիս ենք, տեսնենք, ոնց չես մուծելու»: Մի քանի հոգով՝ պետըներառյալ, գալիսենմերտուն՝ պարզաբանելու իմ կողմից արված արտահայտությունը:

4 տարեկան երեխայիս ներկայությամբ ինձ ծեծի են ենթարկում՝ ասելով, թե «Էդ էրեխուն բերելես, որ չխփե՞նք»: Այն ինչ, երեխային ես եմ բերում մանկապարտեզից և հետևում մինչ կինս վերադառնա աշխատանքից և չէի կարող 4 տարեկան երեխային մենակ թողնել տանն ու դուրս գալ: Ի դեպ, երեխաս այդ դեպքից հետո մինչ այժմ գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Բժիշկները ցուցեցին դիմել հոգեբանի օգնությանը, որովհետև սաստիկ վախեցել էր իր աչքի առաջ հոր վրա հարձակումից:

Դեպքից հետո ինձ մոտ սկսվեց սրտխառնոց, գլխապտույտ, անգիտակից վիճակ, և ես շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գեղադիր համայնքի ոստիկանության բաժանմունքից 2 ոստիկանեկան հիվանդանոց և հայտարարություն վերցրին դեպքի կապակցությամբ: Հիվանդանոցում 2 անգամ ռենտգեն ապարատով նկարեցին գլուխս, սակայն ոչ մի վտանգավոր բան չնշելով, իմ ստորագրությամբ բաց թողեցին տուն:

Ավելացնեմ նաև, որ շտապ օգնության բուժանձնակազմի կողմից ինձ դեպի մեքենա տանելու ճանապարհին, ինչպես նաև հիվանդանոցում, առկա էր մի անձ, ով այդպես էլ չներկայացավ, հարցուփորձ էր անում իմ վիճակի մասին: Տան անդամները երկար իրեն համոզում էին, որ հեռանա, իսկ նա ոչ մի կերպ չէր հեռանում, ընդհակառակը, անընդհատ զանգում էր այս ու այն կողմ, կապնվում բժիշկների հետ:

Անցավ որոշ ժամանակ: Մի քանի օր օրինապահ մարմինների կողմից լուր չունենալով, ինքս զանգեցի իմանալու համար, թե արդյոք գործին ընթացք են տվել, թե ոչ: Ինձ հայտնեցին, որ պետք է գնամ դատաբժշկի մոտ, որպեսզի վերջինս ինձ զննի: Գնացի: Մի քանի անփույթ հարց տվեց, մասնավորապես, թե արդյոք կապույտ-մապույտ բան կա վրաս, թե ոչ: Պատասխանեցի, որ արդեն ուշ է կապույտ հետքեր հայտնաբերելու համար, քանի որ մի քանի օր արդեն անցել է: Դատաբժիշկը նշեց սալ ջարդ: Ինչպես հետո տեղեկացա, դեպքի հաջորդ օրը տեսուչներին նույնպես զննել է դատաբժիշկը ու նույնպես գրել սալ ջարդ, այն դեպքում, երբ ես նրանց մատով անգամ չեմ դիպչել:

Սակայն գլխիս ցավերը չէին դադարում: Գնացի Վարդանանց բժշկական կենտրոն նևրոպատոլոգի մոտ: Վերջինս ինձ խորհուրդ տվեց համակարգչային տոմոգրաֆիա անել գլուխս:

2016թ. մայիսի 25-ին կատարված համակարգչային հետազոտությունը պարզեց, որ ինձ մոտ գլխի կոտրվածք է ներհրմամբ: Ինձ նշանակեցին տարբեր դեղորայքներ և անկողնային ռեժիմ:

Այս ամբողջ հետազոտությունները Աբովյան քաղաքի քննչական բաժիններ կայացնելուց հետո, նշանակվեց կրկնակի փորձաքննություն, որի արդյունքների մասին մինչ այժմ չգիտեմ: Անցել էր արդեն մոտ 20 օր: Միայն 2016թ. հունիսի 10-ին հրավիրեցին դատաբժշկի մոտ, ով ուղղակի ասաց. «Ո՞վ է տեսել, որ գլխի կոտրվածքի դեպքում հիվանդանոց պառկեցնեն»:

Վերջին անակնկալը կատարվեց 2016թ. հունիսի 21-ին, սկսեցի կրկին անգամ վատ զգալ, սկսվեց ուժեղ գլխացավ, սրտխառնոց, ցնցում ու դողէրոցք: Տան անդամներն են պատմում, որ ընկել եմ ցնցումների մեջ: Այնուհետև, շտապ օգնություն են կանչել ու տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նոպան անցնելուց հետո տեղափոխել են նևրովիրաբուժական բաժանմունք:

Իմ ստորագրությամբ, տանը հանգիստ պառկելու և անհրաժեշտ դեղորայքն ընդունելու պայմանով 2016թ. հունիսի 23-ին տեղափոխվել եմ տուն: Պարզվել է, որ էպիլեպսիկ նոպա է գրանցվել գանգուղեղի վնասվածքից հետո:

Նշված բոլոր գործողությունները ողջամիտ կասկած են հարուցում, որ տիրում է անպատժելիության միտում, հետևաբար գտնում եմ, որ խախտվել են իմ իրավունքներն ու օրինական շահերը, ինձ որպես մեղադրյալ ներգրավելը անհիմն է, քանի որ ես որևէ հարված չեմ հասցրել և չէի կարող, այդքան հոծ բազմության մեջ միայնակ անպաշտպան լինելով, հարվածել տեսուչին:

Գտնում եմ, որ ՀՀ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի Գեղամա մասնաճյուղի Աբովյան էլեկտրական ցանցի իրացման բաժնի ինժեներ Սամվել Մուրադյանի և նրա հետ եկած մի խումբ անձանց՝ պետի և այլ տեսուչների արարքում, առկա է դիտավորությամբ իմ անձին մարմնական վնասվածք հասցնելու հանցակազմ, սակայն միայն Սամվել Մուրադյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեականօրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով, իսկ իր հետ եկած անձինք ներգրավված չեն անգամ կասկածյալներ, մեղադրյալներ, գործով անցնում եմ վկաներ և տուժող, իսկ ինքը՝ Սամվել Մուրադյանը մինչ այժմ կալանավորված չէ և շարունակում է աշխատել ՀՀ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի Գեղամա մասնաճյուղի Աբովյան էլեկտրական ցանցում: Գործում ներգրվված չէ նաև Ներսես անունով մեկ այլ տեղամասի տեսուչ, ով դեպքի օրը տնից մինչև հիվանդանոց հետապնդեց ընտանիքիս անդամներին, և խիստ կասկածներ ունենք, որ հենց նրա անմիջական միջամտությամբ են կեղծվել հիվանդանոցի մի շարք հետազոտություններ. արյան, մեզի անալիզներ, սոնոգրաֆիա, որոնք ըստ փաստաթղթի կատարվել են, սակայն փաստացի չեն կատարվել, գրանցված են վճարումներ, որոնք իրականում մեզանից և ոչ ոք չի վճարել:

Ցանկանում ենք, որ Գրիգոր Լուսավորիչ բուժ. Հաստատության բժիշկները նույնպես կրեն մեղքի իրենց պատիժը, քանզի նրանց կողմից ռենտգեն հետազոտության արդյունքում ոչինչ չի բացահայտվել, ցանկացել են կոծկել իրական արդյունքները, որոնց մասին վկայում են ԿՏ հետազոտությունն ու դատական փորձագետների եզրակացությունները. այն է գլխուղեղի կոտրվածք՝ ներհրմամբ, կյանքին վտանգ սպառնացող:

Եվ վերջապես, անհիմն ձևով ինձ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեականօրենսգրքի 118-րդ հոդվածով՝ շրջանցելով այն փաստը, որ ես անգամ մատով չեմ դիպչել Սամվել Մուրադյանին, իսկ վերջինս ծեծի է ենթարկել ինձ, իմ 4 տարեկան երեխայի աչքի առջև:

Կատարված կեղծիքները շատ են և անթիվ, որոնց մասին չլուսաբանելու արդյունքում, չենք կարող ակնկալել ազնիվ և արդար դատավարություն»:

Էդուարդ Հինյան, Հեռ. 098-379737


«Դիմումներ, բողոքներ, առաջարկներ» բաժնում հրապարկվում են մեզ ուղարկվող նամակները, դրանցում ներկայացվածմտքերը, փաստերն ու փաստարկները հեղինակի տեսակետն է ու կարող է չհամապատասխանել խմբագրությանդիրքորոշման հետ։