Կապիտուլյացիոն համաձայնագիրը պետք է չեղարկվի. Համազգային պահանջ


ԹԵԶԻՍ 1․ Չհամակերպվել պարտադրվող համաձայնագրի հետ, որով խաչ ենք քաշում հայոց պետականության ու ազգային արժանապատվության վրա։

Վարչապետը պետք է ետ կանչի իր ստորագրությունը, եթե ոչ Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնագիրն անօրինակ հայտարարեն։


ԹԵԶԻՍ 2․ Ցուցաբերել ազգային միասնականություն պանթուրքիստական պլանը տապալելու համար։

Օրհասական պահին ազգի մեջ արհեստական ջրբաժաններ դնողները կամա, թե ակամա ազգադավ հանցագործություն են անում, սերունդները մեզ չեն ների, այս պատմական սխալի համար։


ԹԵԶԻՍ 3․ Ինքնակազմակերպվել և դուրս գալ ցույցերի հայ ժողովրդին ընդունելի լուծում պարտադրելու համար։

Հայաստանն ու Սփյուռքը պետք է ոտքի կանգնեն՝ հայության արդար պահանջը բոլորին հասցնելու համար։


ԹԵԶԻՍ 4․ Սկսել քաղաքացիական խաղաղ պայքար հայ զինվորի կողքին կանգնելու և նրա արյունը չթափելու համար։

Եթե մենք ունենք սպառազինության և կռվող մարտիկների սակավություն (ինչպես ներկայացնում են իշխանությունները), ուրեմն պետք է պայքարը փոխադրենք խաղաղ քաղաքացիական անհնազանդության դաշտ։ Խաղաղ քաղաքացին պետք է կանգնի Արցախում ու թույլ չտա հողերի հանձնում։


ԹԵԶԻՍ 5․ Հանրագումարում՝ պարտադրել նոր բանակցությունների կազմակերպում նոր համաձայնագիր ստորագրելու համար։

Մոսկվային, Մինսկի խմբի համանախագահ երկրներին պետք է բացատրել, որ հայ ժողովուրդը չի համակերպվի ազգադավ համաձայնության հետ, անհրաժեշտ են իրական փոխզիջումային բանակցություններ, որոնք կենթադրեն խելամիտ ժամկետներում ընդունելի լուծումներ։


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ