Զինվորների ապահովության մասին հայտարարությունը․ հանրագրեր ուղղել վարչապետին
Մ️այիսի 10-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Զինված ուժերում առկա արատավոր երևույթների մասին։ Փաշինյանը հորդորեց դիմել իրեն, իր աշխատակազմին, եթե որևէ զորամասում զինվորը հագուստի, հիգենիկ պարագաների կամ սննդի խնդիր ունի, ինչպես նաև եղած տվյալները փոխանցել լրատվականներին՝ հրապարակելու համար։
Ներկայացնում ենք Փաշինյանի տեսաուղերձն ամբողջությամբ։